Եմենում հակամարտությունը սրվել է


Եմենում հակամարտությունը սրվել է: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ հութիները հաղթանակ են տարել Եմենի կառավարական ուժերի նկատմամբ՝ գրավելով ծովափնյա Մոխա քաղաքը: Սա նրանց հնարավորություն է տալիս վերահսկել Կարմիր ծովի ամբողջ ափամերձ հատվածը, խոչընդոտել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և կտրել Եմենի հարավում գտնվող կառավարության մատակարարման հիմնական ուղիները:


Եմենի կառավարությունը պաշտոնապես չի հաստատել այս լուրերը: Վերջին օրերին սրված հակամարտությունը դուրս է եկել երկրի սահմաններից և հասել մինչև Սաուդյան Արաբիա, որը սատարում է միջազգայնորեն ճանաչված կառավարությանը:


Հութիների հարվածներից թագավորությունում ավելի քան 70 մարդ է վիրավորվել: Էր Ռիադը պատասխան տասնյակ ավիահարվածներ է հասցրել հութիների թիրախներին:


Այս ֆոնին Իսլամաբադը նախազգուշացրել է՝ հութիների շարունակական հարձակումների պատճառով կարող է գործի դրվել օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որում ներառված է հավաքական պաշտպանության սկզբունքը:

Դիտումների քանակ12

Leave a comment