Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի

Քաղաքականություն

10.09.2026 | 15:10

ՌԴ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 9-ի գիշերը Սոչիում Ուկրաինայի զինված ուժերի առանց անձնակազմի մոտորանավակների կողմից ափամերձ գոտում հարձակման հետևանքով վիրավորվել է 28 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Երեք մեծահասակ և մեկ երեխա մնում են հիվանդանոցում, գրում է Forbes-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր ութ վիրավորի  մասին։

«Ըստ ճշտված տեղեկությունների՝ սեպտեմբերի լույս 9-ի գիշերը Սոչիում ծովափին առանց անձնակազմի մոտորանավակների  հարձակման հետևանքով վիրավորվել է 28 մարդ, այդ թվում՝ երկու երեխա»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինական մոտորանավակները սեպտեմբերի 9-ի երեկոյան հարձակվել էին Սոչիի վրա։ Քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտարարել էր հարձակման սպառնալիքի մասին տեղական ժամանակով 20:57-ին։

«Բոլոր ուժերն ու ռեսուրսներն աշխատում են քաղաքը պաշտպանելու համար»,- հայտարարել էր նա։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը ժամը 20:25-ին հայտնել էր, որ հարձակման հետևանքով ծովափին հրդեհ է բռնկվել։ Քաղաքապետը պարզաբանել էր, որ մասամբ վնասվել են լողափային ենթակառուցվածքները և Պրիմորսկայա հատվածի հարակից մասը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment