Երևանում Կիևյան կամրջի տակ Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ տղամարդու մարմին կա։

Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության 36-ամյա քաղաքացի Յասեր Ջ․-ի մարմինը։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է կամրջից ընկնելու հետևանքով։ Մահվան հանգամանքները պարզվում են։

Leave a comment