«Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը»․ Լիա Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է՝․ «Ձերբակալվել է Մասիսի համայնքապետի եղբայրը․
     «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ձերբակալվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Մեր տեղեկություններով՝ վերջինս մեղադրվում է խարդախության, փողերի լվացման, փաստաթղթեր կեղծելու և մի շարք այլ հանցանքների մեջ:
     Քննչական կոմիտեից հայտնել են, որ. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինս ձերբակալվել է:
     Փաստաբան Գայանե Պապոյանը նշել է, որ Գոռ Համբարձումյանը որևէ կապ չունի մեղադրանքների հետ: «Թյուրիմացություն է, շուտով կպարզվի ամեն ինչ»,- ասել է նա»:
    
    
    

Leave a comment