Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։
Տոնի առիթով Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։
«Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակից լինելու Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին, ստանալու Սուրբ Պատարագից բխող օրհնությունն ու լսելու Սրբազան Հոր պատգամը»,- ասվում է թեմի տարածած հաղորդագրությունում։