Բժիշկները նախազգուշացրել են «տաքացած մաշկի համախտանիշի» մասին

Նոութբուքը ծնկներին կամ որովայնին դնելով օգտագործելու սովորությունը կարող է վտանգավոր լինել և երբեմն հանգեցնել «տաքացած մաշկի» ախտանիշի, գրել է բրիտանացի բժիշկ Մարա Զնագովիանուն նման մի դեպք է նկարագրել «British Medical Journal» ամսագրում, հայտնել է «Daily Mirror»-ը։

Զնագովիանուն բացատրել է, որ բժշկական տեսանկյունից այս վիճակը հայտնի է որպես «erythema ab igne» (ջերմային էրիթեմա)։ Այն դրսևորվում է որպես կարմիր, բծավոր ցան, որն առաջանում է ջերմության երկարատև ազդեցությունից։ Թեև սովորաբար այն հանդիպում է մեծահասակների մոտ, ովքեր պարբերաբար օգտագործում են ջեռակներ կամ տաք ջրով լցված պարկեր, բժիշկները նշում են, որ այժմ նման դեպքեր գրանցվում են նաև երեխաների շրջանում։

Մասնավորապես, Զնագովիանուն նկարագրել է մի տղայի դեպք, ով ուսանում էր տանը և օրական մինչև ութ ժամ անցկացնում էր՝ նոութբուքը որովայնին դրած (այդ թվում՝ լիցքավորման ընթացքում)։ Սկզբում ծնողներն առաջացած բծերը շփոթել էն անհայտ ծագման կապտուկների հետ, սակայն բժշկական հետազոտությունները որևէ հիմնական խնդիր կամ շեղում չեն հայտնաբերել։

Երբ պատճառը պարզվել է, և երեխան դադարել է նոութբուքն անմիջապես մաշկին հպված պահել, ցանն անհետացել է։ Մասնագետները խորհուրդ չեն տալիս ջերմություն արտադրող սարքերն անմիջապես մարմնին դնել, քանի որ ջերմության երկարատև ազդեցությունը երբեմն կարող է հանգեցնել մաշկի գույնի մշտական ​​փոփոխության։

Leave a comment