ԵՄ-ն չի հաջողել իրագործել ռուսական էներգակիրներից հրաժարվելու ծրագիրը․ Bloomberg

Եվրոպական միությանը չի հաջողվել իրագործել REPowerEU ծրագրով սահմանված թիրախները, որոնք ուղղված են եղել ռուսական էներգակիրներից (մասնավորապես՝ նավթից, գազից և ածուխից) հրաժարվելուն, գրել է Bloomberg-ը։

Այդ նպատակով հատկացված 300 միլիարդ եվրոյից ԵՄ երկրներն օգտագործել են 60 միլիարդ եվրոյից պակաս գումար։

Արևային և հողմային էներգիայի արտադրության աճը գնահատվում է «աննշան» և զգալիորեն զիջում է 2030 թվականի համար սահմանված 103 ԳՎտ թիրախային ցուցանիշին։

Եվրոպական գազի պահեստարանները ներկայումս լցված են ընդամենը 67%-ով՝ մեկ տարի առաջվա 80%-ի համեմատ։ Ցուրտ ձմեռը կարող է հանգեցնել գների կտրուկ աճի։

Իրավիճակն էլ ավելի կսրվի 2027 թվականից ուժի մեջ մտնող՝ ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներկրման արգելքի պատճառով։

Leave a comment