Մեկնարկում է Tour of Armenia-ն․ Ճանապարհներին սահմանափակումներ կլինեն (PAN.am)

Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է UCI Europe Tour-ի միջազգային հեծանվավազքի մրցաշարը՝ Tour of Armenia-ն, որի պատճառով ճանապարհային սահմանափակումներ կլինեն:

Միջազգային հեծանվավազքի անցկացվում է սեպտեմբերի 10-13-ը:

Մրցաշարը սեպտեմբերի 10-ին կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակից Զորավար Անդրանիկի փողոցով դեպի Ազատության փողոց, Ազատության փողոցով դեպի Սևան-Մարտունի-Գետափ Մ10 ավտոճանապարհ, այնուհետև դեպի Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհ, որից հետո Երևան-Սևան-Իջևան Մ4 ավտոճանապարհով դեպի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ7 ավտոճանապարհ և Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս Հ7 ավտոճանապարհով դեպի Մեծ Մասրիկ բնակավայր, որտեղ էլ տեղի է ունենալու այս երթուղու ավարտը:

«Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք վերը թվարկված երթուղու տարածքում չկայանել մեքենաներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասվում է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment