Սամվել Կարապետյանը Փաշինյանից հրապարակային ներողություն և 3 մլն դրամ է պահանջում

https://arm.sputniknews.ru/20260910/samvel-karapetjany-pashinjanic-hraparakajin-nervoghutjun-ev-3-mln-dram-e-pahanjum-106663365.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/14/105927560_200:0:1400:900_1920x0_80_0_0_59bcfb12df64831b437b669951262a26.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայց, դատ

սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, հայց, դատ

Բաժանորդագրվել

Սա, ըստ էության, Կարապետյանի պատասխան հայցն է Նիկոլ Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նոր հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և 3 մլն դրամ փոխհատուցում վճարել վիրավորանքի համար։

Հայցը դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Կարապետյանը պահանջում է, որ Փաշինյանը մայիսի 29-ի հրապարակային ելույթի ժամանակ իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար ներողություն խնդրի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ տեսաձայնագրությամբ։

Հայցի համաձայն՝ Փաշինյանը պետք է ընթերցի հետևյալ տեքստը․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից այն բանի համար, որ 29/05/2026 թվականին հրապարակային ելույթիս ընթացքում Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորական արտահայտություններ»։

Բացի 3 մլն դրամ փոխհատուցումից, Կարապետյանը պահանջում է Փաշինյանից բռնագանձել նաև պետական տուրքի և փաստաբանական ծառայությունների համար կատարված ծախսերը։

Նշենք, որ հայցի առիթը Փաշինյանի՝ 2026թ․ մայիսի 29-ին հնչեցրած հայտարարությունն է, որով նա սպառնացել էր, որ դատարանում դեյուրե «սունկ է կերցնելու» Սամվել Կարապետյանին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մինչ այժմ Չինաստանը իր համար ասոցացվել է Մեծ Չինական պատի, Կոնֆուցիոսի, ինչպես նաև թղթի, վառոդի և մետաքսի ստեղծման հետ, հալուցինացիա առաջացնող սնկերի մասին առաջին անգամ լսել է «Կալուգացի Սամոյից» և նրա շրջապատից, քանի որ, նրանք տարբեր երկրներ այցելելիս առաջին հետաքրքրության օբյեկտը հալուցիանացիա առաջացնող սունկն է։

Սա, ըստ էության, Կարապետյանի պատասխան հայց է Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ Կարապետյանի և Փաշինյանի միջև արդեն երկու դատական վեճ կա, սակայն դրանցում հայցվորը Փաշինյանն է։ Նա 2026 թվականին երկու հայց է ներկայացրել Կարապետյանի դեմ՝ մայիսի 7-ին «հալյուցինացիաներ առաջացնող սնկերի» և մայիսի 25-ին՝ Կանադայում տուն ունենալու մասին հայտարարությունների համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանը պահանջել է հրապարակային հերքում և 6-ական մլն դրամ փոխհատուցում։

Leave a comment