Իրանի հետ պատերազմը կարող է ձգվել մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը․ WSJ

Սպիտակ տան բարձրաստիճան խորհրդականներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնավոր զրույցներում բարձրացրել են այն հավանականության հարցը, որ Իրանի հետ պատերազմը կարող է ձգվել մինչև նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ մինչև 2029 թվականի հունվարը։ Այս  հայտնել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և այլ պաշտոնյաներ զգուշացրել են Թրամփին, որ Թեհրանն ի վիճակի է շարունակել դիմադրել ամերիկյան ճնշմանն ու ծովային շրջափակմանը։

Խորհրդականների մտահոգությունները պայմանավորված են նրանով, որ երկարատև հակամարտությունը կսպառի ԱՄՆ-ի ռազմական ռեսուրսներն ու երկարաժամկետ խափանումներ կառաջացնի նավթի համաշխարհային շուկայում՝ 2028 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ։

Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն ծրագրում է այս աշնանը Մերձավոր Արևելք ուղարկել ծովային հետևակի երրորդ արշավախմբային գումարտակը։ Բացի այդ, Պենտագոնը երկարաձգել է տարածաշրջանում որոշ ստորաբաժանումների տեղակայման ժամկետը մինչև 2027 թվականը։ Հաղորդման համաձայն՝ հակաօդային պաշտպանության ուժերի տեղակայումը կերկարաձգվի անորոշ ժամկետով։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Նա նշել էր, որ Թեհրանը չի կարողանա դիմադրել դրանից ավելի երկար։

Leave a comment