ՈՒԵՖԱ-ն, Եվրոպական ֆուտբոլային ակումբները և «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումը համաձայնության են եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի բարօրության համար, հայտնել է մադրիդյան ակումբը։
Եվրոպական ֆուտբոլի շահերից ելնելով ամիսներ շարունակ անցկացված քննարկումներից հետո, ՈՒԵՖԱ-ն, Եվրոպական ֆուտբոլային ակումբները (EFC) և «Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն հայտարարում են, որ սկզբունքային համաձայնության են եկել եվրոպական ակումբային ֆուտբոլի բարօրության համար՝ հարգելով մարզական արժանիքների սկզբունքը՝ «շեշտը դնելով ակումբի երկարաժամկետ կայունության և տեխնոլոգիաների օգտագործման միջոցով երկրպագուների փորձի բարելավման վրա»։
«Այս սկզբունքային համաձայնագիրը նաև կծառայի Եվրոպական Սուպերլիգայի հետ կապված նրանց իրավական վեճերի լուծմանը, երբ այդ սկզբունքները կիրառվեն և ներդրվեն»,- նշել է ակումբը։