Այսօր Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից։
ANAMA-ն հայտնել է, որ Անար Իֆթիխար օղլու Հասանովը (ծնված 1990 թ.) ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածք է ստացել ձախ ոտքի հատվածում։
Տուժածը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է բավարար։