Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։ Ժամը 6-ին մի տղամարդ հարմարեցված գործիքով բացել էր սրահի պատուհանը, մտել ներս, և հանդիպել էր աշխատակցի դիմադրությանը, ձեռքից հափշտակել 50 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Փորձել էր բացել նաև սրահի չհրկիզվող պահարանը, սակայն չէր հաջողել ու դիմել էր փախուստի։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վարդաշեն թաղամասի իր տան մոտ ավազակություն կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։