Ուկրաինական զինուժը հարվածել է Մախաչկալայի և Սոչիի նավահանգիստներին. կան տուժածներ

https://arm.sputniknews.ru/20260910/ukrainakan-zinuzhy-harvatsel-e-makhachkalaji-ev-svochii-navahangistnerin-kan-tuzhatsner-106654798.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104865506_80:0:887:605_1920x0_80_0_0_038dadfa13d138cc2a0eac882b3e1a6f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), նավահանգիստ, պատերազմ

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), նավահանգիստ, պատերազմ

Բաժանորդագրվել

Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Սոչիի ափամերձ գոտում անանձնակազմ մոտորավանակների հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

Ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ափամերձ գոտում։

Բացի այդ, Դաղստանում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով նավահանգստային ենթակառուցվածքներ և թատրոն է վնասվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը։

«ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել Մախաչկալայի նավահանգստային ենթակառուցվածքներում և Գամզատ Ցադասի անվան Ավարի երաժշտադրամատիկական թատրոնում», – նշել է նա։

Անօդաչուների հարձակման վտանգի պատճառով Մախաչկալայի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակվել են թռիչքները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment