Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության համակարգում շարունակում է թեժ քննարկվել առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի պաշտոնավարման և գործունեության հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Նանուշյանը վերանշանակումից հետո հիմնականում համակարգում է նախարարության միջազգային ուղղությունը, և արդեն համակարգի ներսում դժգոհություն կա, որ նրա գործունեությունը վերջին շրջանում առավելապես ընդգծվում է արտերկրյա գործուղումներով։

Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նանուշյանն անձամբ չի մեկնում գործուղումների, արտերկիր են մեկնում նրա թիմի անդամները։ Արդյունքում առողջապահության համակարգում արդեն դժգոհությամբ կատակում են, թե փոխնախարարի թիմը վերածվել է միջազգային գործուղումների մշտական «ներկայացուցչության»։

Կարճ ասած, նախարարությունում դժգոհում են, թե իրենք գործուղումների չեն գնում, այլ խումբ է գնում։ Իսկ թե նախարարությունում ով պիտի զբաղվի առողջապահական հարցերով, մնում է անհասկանալի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Leave a comment