Քաղաքականություն
09.09.2026 | 21:30
Armlur.am-ը գրել է, որ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը:
«Հաստատում եմ, գնդապետ Դալլաքյանն այլևս չի զբաղեցնում նշված զորամասի հրամանատարի պաշտոնը»,- ասաց Թորոսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսսի վերջին Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողների։ Նրանցից մեկը՝ Սուրեն Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ։
Սուրեն Պապիկյանը Factor TV-ի հարցին ի պատասխան նշել էր, որ քննություն է ընթանում: Տրանսպորտայի միջոցի վարորդը, ով պայմանագրային զինծառայող էր, կալանավորvել է, իսկ զորամասի գումարտակի շտաբի պետի նկատմամբ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը):
Արփի Հակոբյան