Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն․ ԱԳՆ-ն հաստատում է

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են առաջիկայում անցկացնել երկկողմ հանդիպում։

Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հաստատել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ արձագանքելով ադրբեջանական կողմից հնչած հայտարարությանը։

«Աշխատանքները տարվում են, առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել, լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշել է Անի Բադալյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցների համար կազմակերպված ճեպազրույցում Ջեյհուն Բայրամովը հայտնել էր Հայաստանի արտգործնախարարի հետ սպասվող հանդիպման մասին։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև հավելել էր, որ Միրզոյանի հետ մտքեր փոխանակելու վերջին հնարավորությունն ունեցել է Բիշքեկում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment