Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը մահացել էր։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է աշխատանքից։ Այս ամսին գրում ArmLur.am–ը` հղում անելով իր աղբյուրներին։
Նշենք, որ օգոստոսի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարը վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողի, որոնցից մեկը` Սուրեն Վարդանյանը, մահացել էր, մյուսները տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ։
Բեռնատարի վարորդը, որը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր, ձերբակալվել է։
Ավելի ուշ այդ դեպքով ձերբակալվեց նաև Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը։

Leave a comment