2026թ.-ի հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ։ 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 247․3 մլրդ դրամով կամ 14․9%-ով։

Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,876 մլրդ դրամ, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 8․9%-ով կամ 153․7 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 93․6 մլրդ դրամով և կազմել 32․8 մլրդ դրամ։

2026թ.-ի հուլիս ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 265․6 մլրդ դրամ, ծախսերը՝ 300․1 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 34․4 մլն դրամ։

Leave a comment