https://arm.sputniknews.ru/20260909/irany-kapanum-nvor-glkhavvor-hjupatvos-uni-106647535.html
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Դավուդ Յայեջին առաջիկայում կանցնի իր պարտականությունների կատարմանը։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T21:17+0400
2026-09-09T21:17+0400
2026-09-09T21:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
հյուպատոսություն
կապան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106646043_0:121:1280:841_1920x0_80_0_0_fc6894f3916e6a04ad2e6e27b6c15adb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին նշվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Telegram ալիքում։Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Մորթեզա Աբեդին Վարամինին, որը 2021 թվականից գործող՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաջին գլխավոր հյուպատոսն էր։Արաղչին նաև շեշտել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով։Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Յայեջին առաջիկայում կանցնի իր պարտականությունների կատարմանը։
իրանի իսլամական հանրապետություն
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106646043_0:1:1280:961_1920x0_80_0_0_133556436fc0c6745a1ebf263f45e919.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հյուպատոսություն, կապան
իրանի իսլամական հանրապետություն, հյուպատոսություն, կապան
21:17 09.09.2026 (Թարմացված է: 21:18 09.09.2026)
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Դավուդ Յայեջին առաջիկայում կանցնի իր պարտականությունների կատարմանը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի․ այդ պաշտոնում նշանակվել է երկրի ԱԳՆ աշխատակից Դավուդ Յայեջին։ Այս մասին նշվում է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Telegram ալիքում։
Յայեջին դիվանագիտական աշխատանքի փորձ ունի Ուզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում և Ռուսաստանում։ Նոր պաշտոնում նա կփոխարինի Մորթեզա Աբեդին Վարամինին, որը 2021 թվականից գործող՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առաջին գլխավոր հյուպատոսն էր։
Հայաստան ժամանելուց առաջ Յայեջին հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ և ներկայացրել նոր պաշտոնում իր աշխատանքի ծրագիրը։ Իրանի ԱԳ նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ գլխավոր հյուպատոսին՝ ընդգծելով բարիդրացիության քաղաքականության շրջանակում Իրան–Հայաստան հարաբերությունների կարևորությունը։
Արաղչին նաև շեշտել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ հատկապես տնտեսական և հյուպատոսական ուղղություններով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Յայեջին առաջիկայում կանցնի իր պարտականությունների կատարմանը։