ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությունն ունի աշխարհաքաղաքական նախադրյալներ. Արսենյան

https://arm.sputniknews.ru/20260211/hh-rd-razmatekhnikakan-hamagvortsakcutjunn-uni-ashkharhaqaghaqakan-nakhadrjalner-arsenjan-98704982.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0b/98704179_524:0:1377:640_1920x0_80_0_0_8d4df9809b4f119dc9dc70eed1e3bf1f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դեսպանատուն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գուրգեն արսենյան, հայաստան, բանակ

դեսպանատուն, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գուրգեն արսենյան, հայաստան, բանակ

Բաժանորդագրվել

Ընդունելությանը ելույթ են ունեցել նաև դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը և ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Մոսկվայում փետրվարի 9-ին կայացել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձին։ Այս մասին տեղեկանում են ՌԴ–ում ՀՀ դեսպանատնից։

Դիվանագիտական կառույցից հայտնել են, որ միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ռազմական կցորդներ, ինչպես նաև այլ հրավիրված հյուրեր։

«Վերջին տարիներին բանակի հիմնական նվաճումներից են հիմնարար նոր, բարձրորակ զենքերով հագեցումը, զինծառայողների կամավոր ատեստավորման ծրագրերի հաջող իրականացումը, սերժանտական համակարգի ներդրումը, պարտադիր զինվորական ծառայության տևողության կրճատումը և թվայնացումը»,– իր իր ելույթում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

Հայաստանի դեսպանն առանձնացրել է ՀՀ—ՌԴ ռազմատեխնիկական գործակցությունը։

«ՀՀ–ի և ՌԴ միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է 1997 թվականի օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա և ունի մի շարք պատմական և աշխարհաքաղաքական նախադրյալներ։ Սակայն այս փոխգործակցության հիմնական բաղադրիչը մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն է, մեր երկրների պատմական ընդհանրությունը և Հայրենական մեծ պատերազմում մեր համատեղ հաղթանակի անմար հիշողությունը»,– ավելացրել է Արսենյանը։

Ընդունելության ժամանակ ելույթ են ունեցել նաև դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գարեգին Մելիքսեթյանը և ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիկտոր Շևցովը։

Leave a comment