ՀՀ-ն անգրագիտության ռեկորդ է սահմանել․ փորձագետը՝ միջազգային գնահատման արդյունքի մասին

https://arm.sputniknews.ru/20260909/hh-n-angragitutjan-rekvord-e-sahmanel-pvordzagety-mijazgajin-gnahatman-ardjunqi-masin-106642556.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/02/69515367_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d7f0ba0fbc0ee2f9a717a221772da8f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կրթություն, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), աշակերտ, դպրոց

կրթություն, հայաստան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), աշակերտ, դպրոց

Բաժանորդագրվել

ԿԳՄՍ նախարարությունը տվյալ հետազոտության համատեքստում նշել է հայ աշակերտների ուժեղ և թույլ կողմերը։ Ուժեղ կողմերից մեկը հարմարվողականությունն է, իսկ թույլ կողմերից մեկը՝ ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն առաջին անգամ մասնակցել է սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին։ 15 տարեկան աշակերտների շրջանում անցկացված հետազոտությունն իրականացվել է 3 ուղղությամբ՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։

Ցուցանիշները վկայում են, որ կրթական ոլորտում Հայաստանը բավականին ցածր ցուցանիշներ է ցույց տվել, մասնավորապես, տարածաշրջանի երկրների համեմատ։

Ըստ PISA-ի տվյալների՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

Բազային կարդալու մակարդակին հասնում է 15 տարեկան աշակերտների 19%-ը, միջինում մասնակից երկրներում կազմում է 69%, մաթեմատիկայից՝ 28%, միջինը 65% է. Հայաստանը ընդհանուր չափանիշներով 91 երկրի շարքում վերջից 13-րդն է։

Sputnik Արմենիան թեմայի և առհասարակ կրթական ոլորտում առկա խնդիրների շուրջ զրուցել է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, որն ընդգծեց՝ ոլորտում այսպես կոչված բարեփոխումները բացասական առումով իրենց պտուղներն են տալիս։

«Հայաստանն անգրագիտության մակարդակով ռեկորդներ է գրանցում՝ տարածաշրջանում 1-ին տեղն է զբաղեցնում։ Այս հետազոտության արդյունքներով արձանագրվում է, որ առկա իրավիճակը մտահոգիչ է և մտահոգիչ է այն առումով, որ հասարակությունից սա թաքցնել այլևս հնարավոր չէ։ Ամոթ է ուղղակի Հայաստանի, երկրի մտավորականության, ընդհանրապես հայ ժողովրդի համար։ Ամոթ է այն ժողովրդի համար, որ տասնամյակներ շարունակ նախկին խորհրդային պետություններում առաջատար դիրքեր է զբաղեցրել կրթության, կրթության որակի առումով, բարձրագույն կրթություն ունեցողների մակարդակով էլ առաջատար դիրքեր է զբաղեցրել ողջ հետխորհրդային տարածքում»,- նշեց Մխիթարյանը։

Նա այս ցուցանիշները ցավալի անվանեց ու ընդգծեց՝ պետական քաղաքականությունը հստակ պետք է փոխվի՝ արձանագրելով այժմյան արդյունքները։ Ըստ փորձագետի՝ փոփոխություններ չանելու դեպքում գուցե ոչ միայն կորցրածը հնարավոր չլինի հետ բերել, այլև երկիրը կարող է ավելի գլորվել անդունդը։

Ինչ վերաբերում է PISA-ի ցուցանիշներին, ապա այդ ամենը՝ ըստ Մխիթարյանի, մի քանի բաղադրիչ ունի։ Առաջինն ու ամենակարևորը կրթության ոլորտում որոշում կայացնողների մեղավորությունն է, որոնք հատկապես վերջին շրջանում էական կապ չունեն ոլորտի հետ, բայց այնպիսի որոշումներ են կայացնում, որոնք բացասական են ազդում կրթության որակի վրա։ Փորձագետը որպես մյուս բաղադրիչ ներկայացրեց կրթության և կրթության ոլորտի մարդկանց հեղինակության անընդհատ անկումը, ինչն արտահայտվում է մասնավորապես աշխատավարձերի տեսքով։ Այսինքն՝ ուսուցիչները, դասախոսները պատշաճ չեն վարձատրվում՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը կրթության նկատմամբ։

Մխիթարյանը նաև իր մտահոգությունը հայտնեց, որ այսօր շատ քչերն են ցանկանում ուսուցիչ դառնալ, իսկ գիտնական դասախոսների թիվն ահռելի չափերով կրճատվել է։ Համեմատելով Խորհրդային Միության վերջին տարիների հետ՝ փորձագետը շեշտեց, որ այսօր գիտնականների թիվը 10 անգամ պակասել է, վերջին 4-5 տարում 1000–ից ավելի ուսուցիչ դուրս է եկել կրթության համակարգից։

Որպես երրորդ բաղադրիչ էլ Մխիթարյանը նշեց ոլորտի ֆինանսավորումը։ Նա շեշտեց՝ ՀՆԱ-ի հետ համեմատ և՛ կրթության, և՛ գիտության ոլորտներում ֆինանսավորումը Հայաստանում աշխարհի միջինից մոտավորապես 2 անգամ ցածր է։

«Բյուջեից ֆինանսավորման զգալի մասը չի օգտագործվում, վերջին տարիների տվյալներով միջինը 80%–ն է ծախսվում, մնացած 20 %–ը հետ է գնում պետական բյուջե։ Ի դեպ, այդ ֆինանսավորման զգալի մասն էլ ծախսվում է ոչ թե կրթության բովանդակության զարգացման, այլ ձևականությունների վրա, օրինակ` վերանորոգում, վերակառուցում, էսպիսի բաների վրա, որոնք էական նշանակություն չեն կարող ունենալ կրթության որակի վրա»,- ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է ատեստավորմանը, ապա այս դեպքում էլ Մխիթարյանը շեշտեց՝ բարեփոխումները բացասական արդյունք են տվել, և դա պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ մոտ 4-5 տարում ուսուցիչների միայն 1/3-րդն է առնչվել այդ գործընթացի հետ ու աշխատավարձի բարձրացում ունեցել։

Նա նաև ընդգծեց, որ այդ տարիների ընթացքում ուսուցիչների համակազմի 10–15%–ը դուրս է եկել համակարգից, այդ թվում՝ ատեստավորվածների զգալի մասը։ Ըստ Մխիթարյանի՝ ստացվում է, որ ատեստավորումն էլ կրթության համակարգի վրա էական ազդեցություն չի ունեցել։ Ըստ փորձագետի՝ այսօր ձևականությունը կրթության ոլորտում ուղղակի խեղդող ազդեցություն ունի բովանդակության վրա, դասագրքերը խայտառակ վիճակում են՝ ազգային արժեքներից կտրված։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ անդրադառնալով PISA հետազոտության ցուցանիշներին՝ հայտնել է, որ Հայաստանի սովորողները և՛ ուժեղ, և՛ թույլ կողմեր ունեն։ Որպես ուժեղ կողմեր նշել են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը։

Ըստ գերատեսչության՝ գնահատման արդյունքները փաստում են հայ սովորողների դրական վերաբերմունքը դպրոցին, ուսուցիչներին և կրթությանը։ Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝ հարմարվողականությունը (9 միավոր), նպատակների սահմանման կարողությունը (9 միավոր), դպրոցին կապված լինելու զգացումը (8 միավոր), դպրոցի արժեքի գիտակցումը (7 միավոր), զարգացմանը միտված լինելը (6 միավոր)։ Նախարարությունից նաև նշել են, որ ուսուցչի աջակցությունը ստանալու զգացումը հայ աշակերտների մոտ բարձր է՝ 84%, դպրոցական միջավայրն էլ անվտանգ է 94 %-ի կարծիքով:

Որպես թույլ կողմեր էլ նշել են ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու հմտությունների ցածր մակարդակն ու մոտիվացիայի պակասը։

Նշենք, որ PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ անգամ և ցույց է տալիս, թե որքանով է սովորողը կարողանում գիտելիքը կիրառել տարբեր իրավիճակներում։

Հայաստանում գնահատումն իրականացվել է 2025 թվականի մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։

Leave a comment