https://arm.sputniknews.ru/20260909/bjureghavancinery-sharunakum-en-dimel-pvoliklinika-aghiqajin-varakin-bnvorvosh-gangatnervov-106642427.html
Բյուրեղավանցիները շարունակում են դիմել պոլիկլինիկա՝ աղիքային վարակին բնորոշ գանգատներով
Բյուրեղավանցիները շարունակում են դիմել պոլիկլինիկա՝ աղիքային վարակին բնորոշ գանգատներով
Sputnik Արմենիա
Արամազդ Ղալամքարյանի խոսքով` Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։ 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T18:50+0400
2026-09-09T18:50+0400
2026-09-09T18:50+0400
բյուրեղավան
ջուր
«վեոլիա ջուր» ընկերություն
վարակ
թունավորում
պոլիկլինիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/1912/45/19124572_0:87:1601:987_1920x0_80_0_0_c16c4d89da72f0e1ffd7ec26e206d94a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա շարունակում են աղիքային վարակին բնորոշ գանգատներով քաղաքացիներ դիմել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով ամբուլատոր բուժօգնության դիմել է 7 անձ։Վարդումյանի խոսքով` դեպքերի դինամիկան գնալով նվազում է։Նշենք, որ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության էին դիմել սեպտեմբերի 6-ին: Նմանատիպ նախորդ դեպքերը գրանցվել էին այս տարվա ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին: Բոլոր դեպքերում էլ աղիքային վարակը գրանցվել է ծորակի ջուր խմելու պատճառով: Բնակիչների գանգատները նույնն են եղել` սրտխառնոց, փսխումներ, ջերմություն, երբեմն` լուծ։Սակայն Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։
բյուրեղավան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1912/45/19124572_61:0:1484:1067_1920x0_80_0_0_15a3e2cbe1f0f815b6775362aefcf970.jpg.webp
բյուրեղավան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, վարակ, թունավորում, պոլիկլինիկա
բյուրեղավան, ջուր, «վեոլիա ջուր» ընկերություն, վարակ, թունավորում, պոլիկլինիկա
Արամազդ Ղալամքարյանի խոսքով` Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։
«Լուծ, սրտխառնոց, փսխում ախտանիշներով են, սակայն այսօրվա տվյալները դեռ չեմ կարող ասել»,– ասաց նա։
Վարդումյանի խոսքով` դեպքերի դինամիկան գնալով նվազում է։
Սակայն Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Բյուրեղավանի ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում որևէ շեղում չի արձանագրվել։