Կա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին


Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք: Այս մասին «Լուրերին» հայտնել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպմանը:


Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չէր բացառել, որ առաջիկայում կարող է հանդիպել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ:


Նրա խոսքով՝ ի թիվս այլնի՝ հայկական կողմի հետ քննարկումների կարևոր մաս է սահմանազատման գործընթացի հարցը, Երևանն ու Բաքուն պայմանավորվել են աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից։

Դիտումների քանակ2

Leave a comment