ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

Տեսանյութեր
Պաշտոնական

ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ (տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերից բխող ընթացիկ աշխատանքները, անդրադարձ է կատարվել համապատասխան միջոցառումների ընթացքին։

 

Հանդիպման ավարտին հստակեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և հետագա անելիքները։

Leave a comment