Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին։ Այս մասին հայտնում է 24News-ը։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ իրավապահների գործողությունները իրականացվել են ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։ Նա նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է։