Զախարովան պատմել է Վերին Լարսը «գրոհածների» նկատմամբ ԱԳՆ-ի վերաբերմունքի մասին

https://arm.sputniknews.ru/20260909/zakharvovan-patmel-e-verin-larsy-grvohatsneri-nkatmamb-agn-i-verabermunqi-masin-106633393.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106326823_161:0:2892:2048_1920x0_80_0_0_51f8ffd669c1c5c4f4433661030e0d21.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, վերին լարս, ռազմական հատուկ գործողություն

մարիա զախարովա, վերին լարս, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

2022 թվականից հետո Ռուսաստանը լքածներից շատերն այժմ ցանկություն են հայտնում վերադառնալ հայրենիք։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն ռազմական հատուկ գործողության սկզբից Վերին Լարսը և այլ անցակետեր «գրոհած», իսկ այժմ վերադառնալ ցանկացող անձանց վերաբերվում է, ինչպես է իր քաղաքացիներին, որոնք խաբվել են և տրվել խուճապի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես ենք մենք վերաբերվում որպես գերատեսչություն՝ որպես մեր երկրի քաղաքացիների, որոնցից ոմանք խուճապի են մատնվել, մյուսները, գուցե, իսկապես խաբվել են, գայթակղվել», – ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում այն ռուսաստանցիներին, որոնք «գրոհել են Վերին Լարսը և այլ անցակետեր, իսկ հիմա ցանկանում են վերադառնալ»։

Զախարովան հստակեցրել է, որ Ռուսաստան վերադառնալ ցանկացողների թվում կան նաև նրանք, որոնք խախտել են ՌԴ օրենքները: Նրա խոսքով, նման դեպքերը գտնվում են իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում։

Խոսելով այն մարդկանց մասին, որոնք լքել են Ռուսաստանը ռազմական հատուկ գործողության սկզբնական շրջանում, իսկ հետո զղջացել իրենց որոշման համար և ցանկացել վերադառնալ, Զախարովան հիշել է անառակ որդու մասին աստվածաշնչյան առակը:

«(Եթե նրանք վերադառնում են – խմբ.) ապաշխարությամբ, զղջումով, առանց ագրեսիայի, հասկանալով, որ սխալ են եղել՝ ապա դա ընդունելի է», – ամփոփել է Զախարովան:

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազն ու Թբիլիսին կապում է «Վերին Լարս» սահմանային անցակետով։ Ներկայում այն միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանը Վրաստանի, իսկ ապա՝ Հայաստանի հետ։

Leave a comment