ԱԽՔ–ից` միջազգային ընկերության ավագ խորհրդական. Արմեն Գրիգորյանը միացել է PMCG-ին

Բաժանորդագրվել

Նախկին պաշտոնյան ներգրավվել է TRIPP-ի տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքներին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է PMCG-ին՝ «Policy and Management Consulting Group» միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։

Ընկերության հաղորդմամբ՝ նա արդեն ներգրավված է TRIPP-ի տեխնիկատնտեսական հիմնավորման գնահատման գործընթացում։

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը 2018–2026 թվականներին զբաղեցրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ 2021 թվականին եղել է նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։
PMCG-ում նշում են, որ պետական համակարգում աշխատելու տարիներին նա զբաղվել է ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով, միջգերատեսչական համակարգմամբ, միջազգային բանակցություններով և ռազմավարական երկխոսությամբ։ Նրա աշխատանքի ուղղություններից են եղել նաև Հարավային Կովկասի անվտանգությունը, հակամարտությունների կարգավորումն ու տարածաշրջանային խաղաղության հարցերը։
Ընկերության փոխանցմամբ՝ այս փորձն այժմ օգտագործվում է նաև TRIPP-ի շրջանակում։ Նախաձեռնությունը վերաբերում է Հայաստանի տարածքով հաղորդակցությունների զարգացմանը և տարածաշրջանային կապերի ընդլայնմանը։

Leave a comment