Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև առաջիկայում հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն կա։ Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, հայտնում է Արմենպրեսը: ։
«Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք»,- ասել է Բադալյանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Բայրամովը նաև նշել է, որ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ մտքեր փոխանակելու հնարավորություն ունեցել է Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։
Մարտին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել էին տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր: