Այս օրերին Նալբանդյանի բիզնեսներում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ նախագահ

https://arm.sputniknews.ru/20260909/ajs-orerin-nalbandjani-biznesnerum-stugumner-chen-irakanacvel-pek-nakhagah-106631245.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103372818_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b21b14b31e571e93f40cdaf08480a8d7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ նալբանդյան, էդուարդ հակոբյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ)

նարեկ նալբանդյան, էդուարդ հակոբյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ)

Բաժանորդագրվել

Վերջին անգամ գործարարին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումներ իրականացվել են այս տարվա առաջին կեսին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո` այս օրերին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ չի իրականացրել գործարար Նարեկ Նալբանդյանի բիզնեսներում։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Փաշինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրություն կատարել գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ հաշվի առնելով նաև մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նալբանդյանն իշխանությունների «սրտի օլիգարխն է»։

Հակոբյանի խոսքով` վերջին անգամ Նալբանդյանին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումներ ՊԵԿ–ն իրականացրել է այս տարվա առաջին կեսին։

«Մենք որևէ կաշկանդվածություն չունենք որևէ բիզնեսում վերահսկողություն անելու, և եթե խոսում ենք տվյալ անձի հետ փոխկապակցված բիզնեսների մասին, ապա միշտ եղել են նման ստուգումներ` առանց բացառության։ Եթե ռիսկերի համակարգով տեսել ենք, որ ռիսկ կա, արել ենք ստուգումներ` այս տարի էլ, անցած տարի էլ»,– հայտարարեց Հակոբյանը։

Թե ինչ խախտումներ են հայտնաբերվել, նա կոնկրետ չհիշեց` նշելով, որ եղել են փոքրից մինչև խոշոր չափի։

ՀՀ վարչապետը նաև նշել էր, թե իրեն ներվայնացնում է այն հանգամանքը, որ Նարեկ Նալբանդյանն ինքը չի հերքում իր կապը Փաշինյանի ընտանիքի հետ։ Կարճ ժամանակ անց Նալբանդյանը հայտարարություն տարածեց` նշելով, որ կապեր չունի ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։ Նույն օրը Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ հարուցելու մասին տեղեկություններ տարածեցին, որի մասին ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում տվեց` նշելով, որ դա հարուցվել է դեռ 2026 թվականի փետրվարի 26–ին։

Leave a comment