Ռուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ համաձայն է ռեժիսոր Նիկիտա Միխալկովի տեսակետի հետ՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանից հեռացած մարդիկ, ըստ նրա, ծանր պահին սեփական շահերը գերադասել են երկրի շահերից։

Միխալկովը վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստանից հեռացածները ոչ թե հայրենիքն են կորցրել, այլ «իրենց»։

Միաժամանակ հարց է առաջանում՝ եթե Մոսկվայում իսկապես կարծում են, որ հեռացածները պետք է պատասխան տան իրենց ընտրության համար, ապա ինչո՞ւ է քննադատվում Հայաստանի՝ ռուսաստանցիների համար սահմանները բաց պահելու և հյուրընկալ վերաբերմունք ցուցաբերելու քաղաքականությունը։

Leave a comment