Ինչո՞ւ ՌԴ–ն առաջ չի մղում ԵԱՏՄ-ում միասնական կրթական չափորոշիչների ներդրումը. պարզաբանում

https://arm.sputniknews.ru/20260909/inchu-rdn-araj-chi-mghum-eatm-um-miasnakan-krtakan-chapvorvoshichneri-nerdrumy-parzabanum-106628567.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98178761_277:0:3008:2048_1920x0_80_0_0_23fa4aa3f805e09bcc2b927052577248.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գենադի օնիշչենկո, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, ռուսաց լեզու

գենադի օնիշչենկո, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ռուսաստան, ռուսաց լեզու

Բաժանորդագրվել

Օնիշչենկոն նշում է, որ ԵԱՏՄ-ում միասնական կրթական չափորոշիչների ընդունման թեման հատկապես արդիական է, քանի որ դեռ բոլորովին վերջերս այսօրվա ԵԱՏՄ անդամ երկրներում երեխաները սովորել են նույն այբբենարաններով, դասագրքերով՝ կրթական գործընթացի միասնական մոտեցումներով։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ-ում կրթական միասնական չափորոշիչների ներդրման գործընթաց է հասունանում, սակայն Ռուսաստանը առաջ չի մղում այդ թեման՝ խուսափելով անբարյացակամ մարդկանց կողմից ասեկոսեներից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպած Մոսկվա-Մինսկ-Տաշքենդ-Սուխում տեսակապի ժամանակ։

«Իհարկե, դա պետք է արվի։ Բայց հասկացեք Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը. նա չի կարող դա ձեզ պարտադրել, որպեսզի դա տարատեսակ մեկնաբանությունների առիթ չտա։ Դե, դա երբեք ոչինչ չի առաջացնի հասարակության առողջ մասի մոտ, բայց միշտ կգտնվեն քննադատելու ցանկություն ունեցողներ։ Այնպես որ, իհարկե, ամեն ինչ դրան է գնում, բայց մենք այդ թեման առաջ չենք մղում, այն զարգանում է ինքնուրույն, և ես կարծում եմ, որ այն ճիշտ ուղղությամբ է գնում», – ընդգծել է ակադեմիկոսը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանում ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի դիպլոմները։ Այդ թվում նոստրիֆիկացիա չեն պահանջում թեկնածուական ատենախոսությունները։ Ավելին` Բելառուսի երիտասարդները, օրինակ, կարող են Մոսկվայի համալսարաններ ընդունվել ընդհանուր հիմունքներով։

ՀՀ-ն դիմել է ԵԱՏՄ-ին՝ բողոքելով ՌԴ-ի սահմանափակումների դեմ․ էկոնոմիկայի փոխնախարար

Օնիշչենկոյի խոսքով՝ ԵԱՏՄ-ում միասնական կրթական չափորոշիչների ընդունման հարցը հատկապես արդիական է` հաշվի առնելով, որ դեռ ոչ վաղ անցյալում այսօր արդեն ԵԱՏՄ-ի մաս կազմող երկրներում դպրոցականներն ու ուսանողները սովորել են նույն այբբենարաններով և դասագրքերով՝ կրթական գործընթացի նկատմամբ միասնական մոտեցումներով:

Leave a comment