Երևանն ամենամեղմ պատասխանն է ընտրել ՀԱՊԿ-ի խայտառակ ձևակերպումներին, թե ՀՀ-ն չունի միջազգային սահմաններ. Կարապետյան

Երևանն ամենամեղմ պատասխանն է ընտրել ՀԱՊԿ-ի խայտառակ ձևակերպումներին, թե ՀՀ-ն չունի միջազգային սահմաններ. Կարապետյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանն ամենամեղմ պատասխանն է ընտրել ՀԱՊԿ-ի այն խայտառակ ձևակերպումներին, թե Հայաստանը չունի միջազգային սահմաններ, որով նաև փլուզել է Հարավային Կովկասում անվտանգության ողջ ճարտարպետությունը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«ՀԱՊԿ-ը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ անկախ նրանից, թե մենք ինչ զանազան ու տարբեր հոդվածներով ենք դիմել, հասկանալու համար, գուցե ինչ-որ բան կար, որ մեզնից է գալիս, որն այն չէ: ՀԱՊԿ-ից հնչող հայտարարությունները՝ անդամավճարներ չվճարելու կամ մեզ հատկացված պաշտոնից չօգտվելու, կամ մեկ այլ բանի մասին, սիմուլյացիաներ են՝ համեմատած այն անվտանգային ռիսկերի հետ, որոնք առաջացել են Հայաստանի հետ: Մենք չենք խնդրել որևէ կառույցի զինվորի գալ և պաշտպանել մեր սահմանները՝ մեր փոխարեն: Շատ հաճախ այդպիսի հայտարարություններ են հնչում, որ «դուք պետք է կռվեիք, որպեսզի նրանք էլ գային ու պաշտպանեին»: Մենք ասել ենք՝ ապահովեք միջազգային կոնսենսուսը, որ Հայաստանը ունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Որովհետև ամբողջ աշխարհը ասում է՝ սահմաններ կան, իսկ այն կազմակերպությունը, որի անդամ է ՀՀ-ն՝ ասում էր սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չշարունակելու Կառավարության քաղաքականությանը՝ Կարապետյանը բացատրեց, որ իր գնհատմամբ ճանաչման գործընթացն ավարտված է, քանի որ այլևս դժվար է գնտել երկրներ, որոնց ցեղասպանության ճանաչումից հետո տվյալ գործընթացում ինչ-որ բան կարող է փոխվել:

«Երբ մենք մեր ողբերգությունը դարձնում ենք միջազգային հարաբերությունների առաջին կետ, մենք անխուսափելիորեն գնում ենք այն ճանապարհով, որ ինչ-որ մի պահի այդ կետը պետք է զիջի մեկ այլ ավելի կենսական կետի, օրինակ՝ սահմանների անձեռնմխելիության, սա շատ ցավալի իրավիճակ է»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ Հայաստանը իր ռեսուրսները չպետք է օգտագործի այս ուղղությամբ:

Leave a comment