Կենտրոնական բանկը սահմանել է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականցնող անձին ներկայացվող չափանիշները

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» Կանոնակարգ 22-ի պահանջները տարածվել են նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա։

Սահմանված չափանիշները վերաբերում են, մասնավորապես, աուդիտորական կազմակերպության մասնագիտական փորձին, պատասխանատու աուդիտորի փորձին և որակավորմանը, ինչպես նաև աուդիտորական խմբի մասնագիտական կազմին։

Փոփոխությունների նպատակն է ապահովել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության անկախ և որակյալ աուդիտը։

Որոշմանը ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://www.cba.am/hy/Board-decisions/10575/

Կանոնակարգ 22-ին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://arlis.am/hy/acts/230579/latest

Leave a comment