Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված. Ավինյան

Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված. Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանում քաղաքաշինական ծրագրերն իրականացվում են ընդունված գլխավոր հատակագծի և համապատասխան գոտևորման նախագծերի հիման վրա, իսկ շինարարության հնարավորությունը վերջնականապես գնահատում է ճարտարապետական խորհուրդը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հարցին՝ արդյոք քաղաքաշինական ծրագրերը Երևանում շարունակվում են ռազմավարական պլանի հիման վրա, թե՞ կառուցապատողն ինքն է որոշում, օրինակ, տվյալ հատվածում քանի հարկանի շենք կարող է կառուցել, քաղաքապետը պատասխանեց․«Ոչ, կառուցապատողը նման հնարավորություն չունի։ Կարող է ունենալ նման ցանկություն, բայց մենք ունենք ընդունված գլխավոր հատակագիծ»:

Քաղաքապետն ընդգծեց, որ ունեն ճարտարապետական խորհուրդ՝ բաղկացած հինգ մասնագետներից, ճարտարապետներից, որոնցից ամեն մեկը վեց ամիսը մեկ փոխարինվում է նոր ճարտարապետով, որպեսզի ընդհանուր ճարտարապետական համայնքի կարծիքը հնարավոր լինի ամփոփել այդ խորհրդում։

«Փաստացի մեր խորհուրդն է տալիս վերջնական եզրակացություն, թե որ հատվածում ինչ տեսակի շինարարություն է հնարավոր։ Մենք որոշակի նոր, ավելի խիստ կանոններ ենք սահմանել նոր համալիր շինարարությունների հետ կապված։

Հողի մակերեսները, որոնք ենթակա են կառուցապատման, նվազեցրել ենք և այդ տեսակի բազմաթիվ նոր սահմանափակումներ ենք սահմանել»,- նշեց Ավինյանը:

 

Leave a comment