Նման որոշում կայացնելը չի բխում ՀՀ-ի և ՌԴ-ի բարեկամական հարաբերություններից. Խանդանյանը՝ ՌԴ-ի սահմանափակումների մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Մենք փորձում ենք ուսումնասիրել խնդրի խորությունը, հասկանալ, թե որ ապրանքատեսակներն են, որ որոշակի խնդիրներ ունեն ստանդարտների հետ և կարելի է բարելավել: Մի բան ակնհայտ է, որ բոլոր ապրանքատեսակները միաժամանակ չեն կարող չհամապատասխանել ստանդարտներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ-ի սահմանափակումներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Խանդանյանը նշեց, որ նախընտրական և հետընտրական շրջանում նման որոշում կայացնելը չի բխում ՀՀ-ի և ՌԴ-ի բարեկամական հարաբերություններից և երկու երկրների պետական շահերից. «Դա խաթարում է ԵԱՏՄ էությունը, որովհետև ԵԱՏՄ-ն ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժի մասին է, հիմա խոչընդոտվում է: Ռուսաստանի հետ այս հարցի շուրջ քննարկումները չեն ավարտվել, մեր համապատասխան գերատեսչությունները շարունակում են խոսակցությունը: Մեր նպատակը որևէ մեկին պատժելը չէ, մեր նպատակն է, որպեսզի հարցերը կարգավորվեն: Դրանք սահմանափակումներ են, որոնք ունեն քաղաքական ենթատեքստ, պետք է բանակցությունների արդյունքում այդ հարցերը լուծենք»: