«Թող Ադրբեջանը չմտահոգվի». Հայկական ԱԷԿ-ի ղեկավարը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

https://arm.sputniknews.ru/20260909/tvogh-adrbejany-chmtahvogvi-hajkakan-aek-i-ghekavary-pataskhanel-e-alievi-hajtararutjunnerin-106622992.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2185/72/21857259_176:0:1600:1068_1920x0_80_0_0_52f3db97f260937190bc21587c32bafd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), էդուարդ մարտիրոսյան, իլհամ ալիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական

ատոմակայան, մոդուլային ատոմակայան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), էդուարդ մարտիրոսյան, իլհամ ալիև, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Վերանորոգման աշխատանքների այն ծավալը, որը Եվրոպայում իրականացվում է մի քանի տարի, Հայկական ԱԷԿ-ում կատարել են 5 ամսում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը չպետք է Հայկական ԱԷԿ-ի վիճակով ավելի շատ մտահոգվի, քան ինքը՝ Հայաստանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

«Ատոմակայանի վիճակի համար առաջին պատասխանատուները Հայաստանի կառավարությունն է և ես՝ որպես դրա ղեկավար։ Թող ինչ-որ մեկը ցույց տա ինձ մեկ այլ կայան, որտեղ արդիականացման հետ կապված 20 խոշոր միջոցառում է իրականացվել 153 օրում», – ասել է Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ վերջերս այցելել է եվրոպական երկրներից մեկի ատոմակայան, որտեղ իրեն հայտնել են, որ նման ծավալի աշխատանքների համար շուրջ 6 տարի կպահանջվեր։

Մարտիրոսյանը նաև վստահություն է հայտնել, որ Հայկական ԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքները բարձր գնահատական կստանան ՄԱԳԱՏԷ–ի ներկայացուցիչների կանոնավոր այցելությունների ժամանակ։

Նշենք, որ ԱԷԿ-ի ղեկավարի հայտարարությունը հնչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտությունների ֆոնին։ Օգոստոսի 12-ին Ադրբեջանի պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ ատոմակայանի փակումից հետո Հայաստանում էներգետիկ ճգնաժամի վտանգ կա: Ալիևի խոսքով՝ Բաքուն պատրաստ է Հայաստանին տրամադրել «էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր»՝ նման սցենարից խուսափելու համար։

Այս հայտարարությունները մեկնաբանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետն ամրագրված է միջազգային մակարդակով։

Հայկական ատոմակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Սպիտակի երկրաշարժից հետո կայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին, սակայն 1995 թվականի նոյեմբերին 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել է։

2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ԲԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ։

Այս տարի մեկնարկել է այդ աշխատանքների երկրորդ փուլը։ Մասնավորապես, կայանում նախատեսված է փոխարինել պատասխանատու սպառողների հովացման համակարգը։ Նախագծի իրականացման համար շրջանակային համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի պետական ​​«Ռոսատոմ» կորպորացիայի հետ։

Leave a comment