Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվել են շարժասանդուղքների արդիականացման աշխատանքները, որոնք նախատեսվել է ամբողջությամբ ավարտել մինչև դեկտեմբերի 25-ը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներից մեկն արդեն ամբողջությամբ փոխարինվել և շահագործման է հանձնվել։
Իրականացվող ծրագրով նախատեսվել է մինչև դեկտեմբերի 25-ն ամբողջությամբ փոխարինել «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները։
2023 թվականից մինչ այժմ ամբողջությամբ փոխարինվել են մետրոպոլիտենի չորս կայարանների շարժասանդուղքները։