Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Ծովինար Վարդանյանն ընտրվեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց նրա թեկնածությանը, սակայն վերջինս, միևնույն է, ընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։

Վարդանյանը 2021-ի օգոստոսից մինչև 2024-ի մարտի 19-ը եղել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2024-ից մինչև 8-րդ գումարման ԱԺ-ի գոյության ավարտը եղել է այս նույն՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Վարդանյանը 2001 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 2003 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Կառավարման մագիստրոս է։

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment