ՀՀ-ում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում․ Լևոն Ազիզյան

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին երկու օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազել է։ Այսօրվա դրությամբ օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով։

Սեպտեմբերի 10-ից սկսած հարավից՝ արևադարձային լայնություններից, մեր երկիր կներթափանցեն բավականին տաք օդային հոսանքներ, որոնք իրենց հետ կբերեն ջերմաստիճանի էական բարձրացում։

Սեպտեմբերի 10-14-ին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը, սեպտեմբերի 9-ի համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Արդեն սեպտեմբերի 13-14-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +32…+34°C-ի։

Առաջիկա 5 օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ», – գրել է Ազիզյանը։

Leave a comment