Գերմանիայում սնանկությունների թիվը հասել է վերջին 20 տարվա ռեկորդային մակարդակին

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Գերմանիայում սնանկությունների թիվը հասել է 2005 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։

«Առաջին կիսամյակում սնանկությունների թիվը հասել է 2005 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին», – ասել է նա։

Ավելի վաղ վարկային ապահովագրության ոլորտում գործող Allianz Trade ընկերության հետազոտությունը ցույց էր տվել, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Գերմանիայում արդեն սնանկացել է տարեկան առնվազն 50 մլն եվրո շրջանառություն ունեցող ավելի քան 30 խոշոր ընկերություն։ Սա 10%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Վերջին տարիներին Գերմանիան գտնվում է ձգձգվող տնտեսական ճգնաժամի մեջ։ Սկզբում այն պայմանավորված էր COVID-19 համավարակով, իսկ հետագայում խորացավ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո։

Leave a comment