Փաշինյանը մեկնել է Փարիզ, կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ուղևորվել է Ֆրանսիա: Նա կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Փաշինյանը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ»,- ասել է Փաշինյանը։

International Space Summit-ն անցկացվում է 2026 թվականի սեպտեմբերի 9-ին և 10-ին Փարիզում՝ Գրան-Պալեում: Մասնակցում են մոտ 120 երկրի պատվիրակություններ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, գիտնականներ, տիեզերական գործակալությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Leave a comment