Ամառը վերադառնում է. Սուրենյանը հայտնում է տաք հոսանքների ներթափանցման մասին

https://arm.sputniknews.ru/20260909/amary-veradarnum-e-surenjany-hajtnum-e-taq-hvosanqneri-nertapancman-masin-106618970.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1e/28829078_0:0:1420:1065_1920x0_80_0_0_3eb42761cc872dd80abd9376a976ef53.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ սուրենյան, եղանակի տեսություն, եղանակը հայաստանում, եղանակ, ամառ

գագիկ սուրենյան, եղանակի տեսություն, եղանակը հայաստանում, եղանակ, ամառ

Բաժանորդագրվել

Առաջիկա 5 օրը հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կդիտվի:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հայրապետության ողջ տարածքում ամառը վերադառնում է, քանի որ հյուսիս-արևմտյան ցուրտ հոսանքները հեռանում են: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա հիշեցրել է, որ հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրը հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի նվազել է: Այսօրվա դրությամբ օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով:

«Սեպտեմբերի 10-ից սկսած մեր երկիր հարավի արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքներ կներթափանցեն, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Սեպտեմբերի 10-14-ը հանրապետության ողջ տարածքում և՛ գիշերը, և՛ ցերեկը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 13-ին և 14-ին հանրապետության ամենատաք հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում ցերեկը կլինի +32-34 աստիճան տաքություն:

Առաջիկա 5 օրը հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կդիտվի:

Leave a comment