Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը

Հասարակություն

09.09.2026 | 09:59

Արարատյան հովտում ենք, և մենք հիմա շարժվում ենք հանրապետության զորամասերից մեկը՝ մասնակցելու կայազորային ներկայացմանը, մարմնամարզությանը, և ժամանակի թույլատրման պարագայում նաև կնախաճաշենք զինվորների հետ։ Այս մասին իր հրապարակած տեսանյութում ասում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Շատ է հնչում հարց, թե ինչ են տալիս այս չսպասված այցերը մեզ։ Եվս մեկ անգամ առիթ եմ ունեցել սրա մասին խոսելու․ այն նախ ի ցույց է դնում խնդիրները, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում, որովհետև, որպես կանոն, նախարարի այցին նախապատրաստվում են, աշխատանքներ են կատարվում, որոնք սովորական առօրյայում չեն կատարվում, ինչը ինձ համար ակնհայտ է դարձնում, թե որ զորամասում որքանով են հետևում առօրյա կարգուկանոնին»,- նշել է Պապիկյանը։

Տեսանյութը` https://t.me/factoram/73592։

Leave a comment