Իրանը հարձակվել է Հորդանանի ավիաբազայի վրա. էլ ինչ է կատարվել Մերձավոր Արևելքում գիշերը

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Իրանն այս գիշեր հարձակվել է Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայի վրա՝ ի պատասխան Հարք կղզու վրա տեղի ունեցած հարվածների, հայտնում են իրանական ԶԼՄ–ները։

Տեղեկացվում է, որ ԻՀՊԿ-ն 25-ից 40 բալիստիկ հրթիռ է արձակել կործանիչների տեխնիկական սպասարկման և պատրաստման անգարների, Ֆ-35, Ֆ-16 և Ֆ-15 տեղակայման վայրերի, ինչպես նաև ինքնաթիռների թաքստոցների ուղղությամբ:

Իսկ Հորդանանն ու ԱՄՆ-ն արձակել են ավելի քան 60 Patriot հրթիռներ, սակայն իրանական հրթիռներին հաջողվել է ճեղքել պաշտպանությունը։ Նշվում է, որ Իրանի այս հարձակումն ամենամասշտաբայինն է ԱՄՆ-ի հետ հակամարտության ողջ ընթացքում:

Հրթիռային հարված է հասցվել ամերիկյան 2 կործանիչների՝ DDG-119 և DDG-53, որոնք հագեցած են թևավոր հրթիռներով և Aegis համակարգով ։ Պարսից ծոցում գրոհել են նաև 8 տանկեր և 10 օրինախախտ նավ ՝ Հորմուզի նեղուցի հատումը կանխելու համար, հայտնում է Tasnim-ը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ին:

Իրանը հայտարարել է նաև, որ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ամերիկյան առաջավոր ստորջրյա դրոն է գրավել: Ծովային դրոնի գինը մոտ 2,5 մլն դոլար է։

Leave a comment