Վրաստանից արտաքսվել են՝ Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի քաղաքացիներ

 

 

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքի շնորհիվ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել է 61 օտարերկրյա քաղաքացու, գրում է jnews.ge-ն:

ՆԳՆ տվյալներով՝ միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Կուբայի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Նիգերիայի, Հայաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Բուրունդիի, Եթովպիայի և Պակիստանի ընդհանուր առմամբ 61 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Ընթացիկ տարվա վիճակագրական տվյալների համաձայն՝ միգրացիայի վարչությունն արդեն արտաքսել է մոտ 3000 մարդու, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշը։

Leave a comment