Խուդաթյանը Վիեննայում կմասնակցի ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը գործուղվելու է Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա։

 

Համապատասխան որոշումը սեպտեմբերի 8-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Ըստ որոշման՝ Խուդաթյանը Վիեննայում կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին։

Leave a comment