Ադրբեջանի փոխարտգործնախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ի իրականացումը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է Բաքու այցելած Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Report-ի հաղորդմամբ՝ հղում անելով Արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։

Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության գործընթացի առաջխաղացմանը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը վերաբերող հարցեր։

Քննարկվել են նաև Էլնուր Մամեդովի՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձին ԱՄՆ կատարած այցի և ստորագրված եռակողմ հռչակագրի արդյունքները։ Նրանք մտքեր են փոխանակել «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրի իրականացման, ինչպես նաև երթուղու երկայնքով ենթակառուցվածքների կառուցմանը վերահսկող կառավարչական ընկերության ստեղծման վերաբերյալ։

Ավելին, կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարները և ռազմավարական գործընկերության մասին խարտիայում արտացոլված ոլորտները։

 

Leave a comment