Վաղը՝ սեպտեմբերի 9–ին, գազամատակարարման դադարեցում է նախատեսված Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Վաղը՝ սեպտեմբերի 9–ին, գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսված Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 9-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ շարքերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Գյումրի քաղաքի Ռասկատլյան, Բարոնյան, Խաչատրյան, Պողոսյան փողոցների, Խրիմյան Հայրիկ խճուղու թիվ 6, 10, 10ա բազմաբնակարան շենքերի, Խրիմյան Հայրիկ 1-ին թաղամասի 4ա բազմաբնակարան շենքի, Արմենակյան փողոցի մի հատվածի (սկիզբ) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։