ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 27 ավիաընկերությունների նկատմամբ

Բաժանորդագրվել

Պատժամիջոցների ցանկում ներառված են նաև մի քանի ընկերություններ ԱՄԷ-ից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Մալայզիայից և Ղազախստանից:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 35 իրավաբանական անձանց, այդ թվում՝ իրանական 27 ավիաընկերությունների և 1 ֆիզիկական անձի նկատմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) տվյալներում:

Հակաիրանական պատժամիջոցների ցանկում ներառվել են «Iran Aseman Airlines», «Kish Airlines», «Qeshm Air», «Zagros Airlines», «Iran Air Tour», «Chabahar Airlines», «Sepehran Airlines», «Taban Airlines» և այլ ավիաընկերություններ:

ԱՄԷ-ից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Մալայզիայից և Ղազախստանից ևս մի քանի ընկերություններ հայտնվել են պատժամիջոցների ցուցակում «Mahan Air»-ի կամ «ECT Aviation Support»-ի հետ կապերի համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 20-ին հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին:

Leave a comment